Տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանի, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:
Երկրորդ երեխայի ծնունդին սպասող երիտասարդ մայրիկն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են երեխայի սեռն իմանալուն նվիրված խնջույքի ժամանակ։ Ինչպես պարզվել է Մարիամ Մելիքյանի երկրորդ երեխան նույնպես աղջիկ է։