«Սպանել 15 րոպեում» ֆիլմի մասին ESem.am-ը պատմել է: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է մայիսի 20-ին, իսկ մինչ այդ առաջարկում ենք լուսանկարներ նկարահանման հրապարակից, որոնք հնարավորություն կտան ծանոթանալու ֆիլմի ստեղծման ընթացքին:

 

Նշենք, որ այս գեղարվեստական ֆիլմի նկարահանումները կատարվել են Երևանում: Տեղեկացնենք միայն, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռ 2014-ի ամռանը և որաշակի դադարից հետո վերսկսվել ու ավարտվել են այս գարնանը:

 

Մարտական տեսարաններով հարուստ «Սպանել 15 րոպեում» ֆիլմում կա սեր, խարդավանք, հիվանդություն, որը հաղթահարելու համար կամքի ուժ ու հավատ է պետք: Թե որքանով է գլխավոր հերոսը հաղթահարում իր առջև ծառացած խնդիրները, կիմանանք միայն ֆիլմը դիտելուց հետո:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը