Սերիալային դերասանուհի, մանեքենուհի Շուշան Երիցյանը սևահեր է դարձել: ESem.am-ի հետ զրույցում Շուշանը հավաստիացրեց, որ հոգնել էր շիկահեր լինելուց ու որոշել է կտրուկ փոփոխություն անել: «Սա իմ մազերի բնական գույնն է, որը փոխել էի մոտ մեկ տարի առաջ»,-ասաց Շուշանը, ում խոսքով` այժմ ավելի ակտուալ կլինի սևահերը:-«Չգիտեմ, ներքին տրամադրությունս, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր պատճառը, որ ներաշխարհս մուգ գույն ուզեց: Կարծում եմ, առաջիկայում հենց մուգ գույնի մազերով կլինեմ, որովհետև այն շատ հոգեհարազատ է ինձ»:

 

 

Ըստ Շուշանի` փոփոխություններ հաճախ է անում, շատ մարդիկ նայելով իր մեկ տարվա լուսանկարներն ու այժմյանը, զարմանում են, որ նույն մարդն է: «Արձագանքները սպասվածից ավելի լավ էին: Բոլորը հավանել են ինձ սևահեր. ասում են` այսպես ավելի բնական եմ, քանի որ փորձել եմ վերադառնալ մազերիս բնական գույնին»,-ասաց «Սիրո գերին» սերիալում Էլենին մարմնավորող Շուշանը և նկատեց, որ սերիալում նկարահանվելը չի խանգարել իրեն այդ ճոխությունը թույլ տալու հարցում:Նախկինում շիկահեր Շուշանի խոսքով` հաճախ է լսել, որ շիկահերները հիմարիկ են, սակայն ինքը համամիտ չէ դրա հետ: «Մազի գույնը ոչ մի կապ չունի մարդու ինտելեկտի հետ. տվյալ մարդն է ընտրում իր ոճը, մազերի գույնը»,-շեշտեց նա:Սերիալային դերասանուհին նշեց նաև, որ առաջիկայում արտասահմանի հետ կապված նորություն է ունենալու: Նրա խոսքով` թե արտաքնապես, թե հոգեպես պատրաստվում է դրան:

 

 

Իսկ դրա մասին առաջինը ESem.am-ին կպատմի:

Զրուցեց Արևիկ Իսաջանյանը