Սալոնիկում «The Expendables 4»-ի նկարահանումների ժամանակ անձնակազմի երեք անդամ վիրավորվել է։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է հունական Mega հեռուստաալիքը։

Հայտնի է, որ վիրավորվել են երկու տեխնիկներ, ինչպես նաև բրիտանացի դերասան Ջեյսոն Սթեթհեմի կասկադյորը։

Նշվում է, որ տեխնիկական անձնակազմից մեկն ընկել է նավից, որի վրա տեղի էր ունենում հրաձգություն, և ծանր վիրավորվել է։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Երկրորդ վիրավորը ժապավենի օպերատորն է, ով վիրավորվել է կասկադյորի կողմից, երբ մեքենան հետընթաց էր վարում: Երրորդ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Սթեթհեմի կասկադյորի հետ։ Նա վիրավորվել է մի մեքենայից մյուսը ցատկելիս։

«Չնայած ֆիլմի նկարահանման հրապարակում ստացած վնասվածքներին՝ «The Expendables 4»-ի նկարահանումները «շարունակվում են սովորականի պես»,- հայտնում է Mega հեռուստաալիքը։