Բլոգեր և երգչուհի Կարինա Կրոսը (Կարինա Լազարյանց) ծանր վնասվածք է ստացել ТНТ հեռուստաալիքով Comedy Club շոուի ամանորյա թողարկումը նկարահանելիս։ Արտիստը արցունքներով հայտնել է ոտնաթաթի փակ կոտրվածքի մասին KROSSNEWS Telegram ալիքում։
«Տեսեք, թե որքան փոքր է այս մատը և որքան մեծ է այս մյուսը»,- տեսանյութում Կրոսը ցույց է տվել իր ոտքերը։ «Ես կոտրվածք ունեմ։ Պետք է համերգ վարեմ, շատ նկարահանումներ ունեմ։ Ահա գիպսը: Կոշիկ չկա, երեք շաբաթ չեմ հագնելու»,-ասել է Կրոսը:
Նա հրապարակել է նաև բժշկի եզրակացությունը, ով նրա մոտ ախտորոշել է ձախ ոտքի հիմքի փակ եզրային կոտրվածք։