Դերասանուհի, Comedy Woman նախագծի աստղ Մարինա Ֆեդունկիվը, որը հանդիսատեսի կողմից սիրվել է «Реальные пацаны» սերիալում իր դերակատամամբ, «Алена, блин!» YouTube-յան շոուի ընթացքում պատմել է թմրամոլ ամուսնու կողմից դաժան ծեծի մասին։

Նա խոստովանել է, որ հաճախ է նկարահանման գնացել կապտուկներով ու քարծվածքներով։ Մի օր նախկին ամուսինը զայրույթի պահին կոտրել է աստղի ոտքը։ «Ուղեղի ցնցում կար, բոլորին ասում էի, թե ընկել եմ։ Ոտքս կոտրվել էր…»,- արցունքներն աչքերին՝ խոստովանել է Ֆեդունկիվը։

Նա խոստովանել է, որ ծեծի փաստը հանրությունից թաքցրել է հաջողակ կատակերգական դերասանուհու համբավի ու ամոթի պատճառով։ Աստղի ընտանիքում տեղի ունեցողի մասին իմացել է միայն նրա քույրը, որն աջակցել է Մարինային։ Բացի այդ՝ նախկին ամուսինը հիվանդ ծնողներ է ունեցել. նրա հայրը սրտի խնդիր է ունեցել, իսկ մոր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Արտիստի նախկին ամուսինը պարբերաբար ձեռք է բերաձրացրել նաեւ նրանց վրա։ Մարինան միակ մարդն էր, որը կարող էր պաշտպանել ամուսնու ծնողներին եւ հոգ տանել նրանց մասին, այդ պատճառով նա ամուսնալուծության համար չի դիմել։ Դերասանուհին ամուսնուց հեռացել է նրա ծնողների մահվանից հետո։

Մարինա Ֆեդունկիվը երեխաներ չունի։ Դերասանուհին առողջական խնդիրներ ունի եւ ծրագրում է երեխայի որդեգրել։