Կոլումբիացի երգիչ և բլոգեր Յեֆերսոն Կասսիոն, ով հայտի է դարձել իր հումորային հոլովակների շնորհիվ, գրազ է եկել իր քրոջ ամուսնու` Ջոանի հետ, որ կարող է նրանից արագ երեք միլիոն հետևորդ հավաքել: Տղաները համաձայնության են եկել, որ պարտվողը պետք է մեծացնի իր կուրծքը իմպլանտների միջոցով, գրում է Oddity Central-ը:
Նշվում է, որ նախապես տեղի հիվանդանոցի բժիշկները նրանց հայտնել են, որ կարող են տեղադրել փոքր իմպլանտներ, որոնք չեն վնասի կրծքավանդակի մկանները, իսկ դրանք հեռացնելուց հետո կարելի է սպիները ծածկել դաջվածքներով:
Այսպիսով, Յեֆերսոնը կարողացել է կարճ ժամանակում երեք միլիոն հետևորդ ունենալ և նրա փեսան ստիպված է եղել ընդունել իր պարտությունը և «պառկել է դանակի տակ»:
Սակայն, հայտնի բլոգերը նույնպես ցանկացել է բաց չթողնել կանանց մասին ավելին իմանալու հնարավորությունը և նույնպես ենթարկվել է պլաստիկ վիրահատության:
Յեֆերսոնը և Ջոանը վիրահատությունից հետո ֆոտոսեսիա են իրականացրել` ներկայանալով կանացի ներքնազգեստով և կարճ տոպով:
Նշվում է, որ, այնուամենայնիվ, երեք օր անց նրանք հեռացրել են իմպլանտները, որպեսզի խուսափեն տհաճ հետևանքներից: