Ջո Բայդենը, ով հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին շան հետ խաղալիս ոլորել է ոտքը: «Բայդենը սայթաքեց, երբ խաղում էր իր շան հետ և ոլորեց ոտքը», - ասվում է հաղորդագրության մեջ: Բայդենի ավտոշարասյունը, լրագրողների հետ միասին, ժամանել են հիվանդանոց։ Լրագրողները չեն տեսել քաղաքական գործչին։ Նրանց թույլ չեն տվել լքել միկրոավտոբուսը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բայդենը ընկնելու արդյունքում ոտքի երկու կոտրվածք է ստացել։ Նա ստիպված կլինի մի քանի շաբաթ քայլել հատուկ քայլակներով:
ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Բայդենը, նախնական տվյալների համաձայն, հավաքել է մինչև 306 ընտրական քվե անհրաժեշտ 270-ի փոխարեն: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում պարտությունը և վիճարկում է այն մի քանի նահանգների դատարաններում: