Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը հիվանդանոց է տեղափոխվել կոտրված ոտքով: Այդ մասին Instagram-ում հայտնել է նրա սիրեցյալը՝ Սեմ Ասգարին:
Արտիստուհին վնասվածք Է ստացել պարերի ժամանակ: Պատահարի մանրամասները չեն հաղորդվում: Ասգարին զետեղել է երգչուհու հետ համատեղ սելֆին հիվանդանոցից:
«Իմ առյուծուհին կոտրել է նախագարշապարի ոսկորն՝ անելով այն, ինչ սիրում Է, պարելով: Նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նա: Նախագարշապարի ոսկորները գտնվում են ոտնաթաթում: Աննշան կոտրվածքի դեպքում վերականգնումը տեւում է մեկ ամիսից ավելի: