Հարուստ գործարարը, որն ապրել է Բրազիլիայում եւ առաջին անգամ հայրենիք է եկել բարեգործական նպատակով, պատահական սիրահարվում է մի աղջկա, որին, սակայն, սպանում է մի օլիգարխի որդի, եւ, ցանկանալով այդ ամենը թաքցնել ոստիկաններից, փորձում է սպանել նաեւ գլխավոր հերոսին: Բարեբախտաբար, նրան չի հաջողվում, բայց արդյունքում հերոսը ստանում է անտերոգրադ ամնեզիա: Ի՞նչ կանեիք դուք, եթե ձեր հիշողությունը լիներ սահմանափակ եւ որեւէ քայլ անելու համար ունենայիք ընդամենը 15 րոպե:
Ահա այսպիսի պատմություն է ներկայացնում «Սպանել 15 րոպեում» հայկական արտադրության նոր մարտաֆիլմը, որի ռեժիսորը Նաիրի Հակոբյանն է: Այն ստեղծելու միտքը եղել է մասնագիտությամբ դերասան, կեմտո կարատեի կրկնակի չեմպիոն Էդուարդ Փոռեյանինը, որն այս ֆիլմի պրոդյուսերը, սցենարի հեղինակն ու գլխավոր հերոսին մարմնավորած դերասանն է:
Շարունակությունը` այստեղ: