Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:
Շուշան Երիցյանն իր Instagram-ի Stories հավելվածում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել։ Մոդել-դերասանուհին իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է սեւ լողազգեստով։ Կարմրահեր գեղեցկուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել։