Life.panorama.am-ը գրում է.
Բրյուս Ջեները կտրուկ որոշել է վերափոխվել կնոջ: 65-ամյա սպորտսմենը, որը նաև բարձրաշխարհիկ գեղեցկուհի Քրիս Ջեների նախկին ամուսինն էր, արդեն իսկ արել է մի քանի պլաստիկ վիրահատություն և շարունակում է շարժվել դեպի այդ նպատակը: Քիմ Քարդաշյանի խորթ հայրը փոխել է քթի ձևը, կրծքերի մեջ իմպլանտներ է դրել և երկարացրել է մազերը: Օլիմպիական չեմպիոնը նաև ընդունում է հորմոնալ դեղեր, անում է մատնահարդարում և դիմահարդարում: Իսկ այժմ նաև զբոսնում է կանացի հագուստով:
Պապարացիները նկարել են Բրյուսին Մալիբուում գտնվող իր տան շեմին: Նախկին ատլետը դուրս է եկել փողոց սև-սպիտակ գծերով երկար զգեստով՝ կողքերից լայնակի բացվածքներով: Նախկինում Ջեները հանրության մեջ չէր համարձակվում երևալ կանացի հագուստով՝ բացատրելով դա նրանով, որ չի ցանկանում ցավ պատճառել իր հարազատներին: «Ես չեմ կարող նրանց վիրավորել»,- ասում էր Բրյուսը:
Շարունակությունը` այստեղ: