Մանկությունից մեզ սովորեցնում են օրական երկու անգամ լվանալ ատամները և դա իզուր չէ: Պարզվում է՝ այդ կերպ դուք ոչ միայն ազատում եք ձեզ շրջապատողներին առավոտյան շնչառության ոչ երկրային բուրմունքից, այլև պաշտպանում եք ձեզ քաղցկեղից:

Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալների համաձայն' մարդու պապիլոմայի վարակի(ՄՊՎ) հետ է կապված բերանի խոռոչի, նշիկների, ինչպես նաև կոկորդի քաղցկեղի բոլոր տեսակների 60%-ը: Ընդ որում, բերանի խոռոչի վատ հիգիենան կաող է նույնիսկ հանգեցնել քաղցկեղի զարգացմանը: Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ-ի գիտնականները:

Ուսումնասիրությունն անցկացվել է Տեխասի համալսարանին կից գիտաբժշկական կենտրոնում (ք. Հյուսթոն): Մասնակիցները 3400-ն էին, 30-69 տարեկան: Նրանք կամավոր հիմունքներով գիտնականներին տրամադրում էին իրենց ատամնաբուժական առողջության և ՄՊՎ կարգավիճակի հետ կապված բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Պարզվեց, որ բերանի խոռոչի և լնդերի հիգիենայի վատ որակը սերտորեն կապված է ՄՊՎ վարակների հետ:

Ներկայումս ՄՊՎ-ի հետ կապված ուռուցքները համաճարակաբանական բնույթ են ձեռք բերում: Մասամբ, այս միտումը կապված է նախապաշարմունքների հետ կապ ունեցող սովորությունների հետ. մարդիկ մինչև այժմ վարանում են պատվաստվել ՄՊՎ-ի դեմ՝ չնայած այս պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցվել է կլինիկական ուսումնասիրությունների օգնությամբ:

Այնուամենայնիվ, ի ուրախություն բոլորին, նույնիսկ ամենահեռավոր անկյունում, որտեղ անգամ չեն լսել նման պատվաստանյութերի գոյութան մասին, հասանելի է պարզ և արդյունավետ մի միջոց' բերանի խոռոչի մանրակրկիտ խնամք:

Ուրեմն, մաքրեք ատամներն օրական առնվազն երկու անգամ, ու, թերևս, հենց դա փրկի ձեզ քաղցկեղից: