Հայտնի է, որ վառ լույսը օգնում է կարգավորել քունը, բարձրացնում է տրամադրությունը և նույնիսկ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: Այդ պատճառով գրասենյակում ամենալավ տեղը պատուհանի կողքին է: Օրինակ, եթե մարդն արևոտ օրերին աշխատում է պատուհանի կողքին, դա երկու անգամ բարձրացնում է նրա ուշադրությունը՝ ի տարբերություն այն մարդու, ով նստած է սենյակի կենտրոնում՝ արհեստական լուսավորության տակ:

Եթե դուք վատ եք քնում, գիտնականները խորհուրդ են տալիս 30-րոպեանոց զբոսանք առավոտվա արևի տակ: Դա կօգնի կարգավորել ներքին ժամացույցի աշխատանքը: Հատկապես այս օրինաչափությունը զգացվում է տարեց մարդկանց մոտ՝ դեմենցիայի /թուլամտություն/ առաջին նշանների ժամանակ: Առավոտվա արևի տակ զբոսնելը 10%-ով լավացնում է քնի որակը և մտավոր ընդունակությունները: Այս պատճառով տարեց մարդկանց պետք է հնարավորինս շատ զբոսնել:

Պատճառը սերոտոնինն է /երջանկության հորմոնը/, որն արտազատվում է արևի տակ: Հիմա մարդիկ հազվադեպ են շատ ժամանակ անցկացնում արևի տակ: Շենքերի մեջ ներթափանցում է ցերեկային լույսի մոտ 5%, իսկ էներգախնայող լամպերը չեն կարող լրացնել լույսի պակասը /չունեն բավարար հզորություն/:

Արևային օրը հավասարազոր է 100000 լյուքսի (լուսավորության չափման միավոր), իսկ արհեստական լուսավորությունը տալիս է մոտ 300: Մարդուն անհրաժեշտ է 1000-ը: Այս պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս չանտեսել ոտքով զբոսանքները, որոնք մասամբ կարող են լրացնել լույսի պակասը: