Բրիտանական «Tatler»-ի հոկտեմբերի  համարում հրապարակվել է ամենանշանակալի հայտնիների ցանկը։ Այն գլխավորում է 38-ամյա Մեգան Մարքլը. ամսագրի խմբագիրները նրան անվանում են գլխավոր «սոցիալական ալպինիստ»։

Картинки по запросу меган маркл getty images

«Ոչ դասական հեքիաթ սոցիալական դիրքի կտրուկ լավացման սցենարով։ Նա լավ կրթված էր, իսկ  նրա հայրը «Էմմի» մրցանակ է ստացել հրաշալի ռեժիսուրայի համար։ Նա իրեն իդեալականորեն համապատասխանող դեր է գտել. հաստատուն հայացքներ ունեցող կին, որը կոնսերվատիվ թագավորական ընտանիքը «տանում է» 21-րդ դար»,- ասվում է դքսուհու մասին։

Картинки по запросу меган маркл getty images

Հրատարակությունը նշում է նաեւ, որ ամուսնանալով արքայազն Հարրիի հետ եւ դառնալով թագավորական ընտանիքի անդամ՝ Մեգան Մարքլն ընդունվել է հասարակության կողմից եւ հանրության աչքին հասել է «բեւեռի բարձրունքին»։ Իսկ վերջինս լարվածությամբ էր տրամադրված նախկին դերասանուհու նկատմամբ։