Ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսն այսօր՝ հուլիսի 22-ին, նշում է ծննդյան 27-ամյակը:

Սելենան ճանաչում է ձեռք բերել «Դիսնեյ» հեռուստաալիքով հեռարձակվող Wizards of waverly place հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր Ալեքս Ռուսոյին: Այդ դերի համար դերասանուհին արժանացել է «Էմմի» մրցանակի:

Գեղեցկադեմ աստղի եւ հայտնի սրտակեր Ջասթին Բիբերի սիրավեպի, նրանց բաժանումի եւ երգչուհու հաճախակի դեպրեսիաների մասին ամեն տեղ կարելի է կարդալ: NEWS.am STYLE-ն այսօր առանձնացրել է Սելենայի մասին տասը՝ ոչ այնքան քննարկված փաստ, որոնք կհետաքրքրեն նրա երկրպագուներին:

 

1.Երգչուհու լրիվ անունն է Սելենա Մարի Գոմես: Նրան անվանում են նաեւ Սել, Սելլի, Սելենիտա եւ Կոնչիտա:

2.«Սելենա» անունը հունարենից թարգմանաբար նշանակում է «լուսին»:

3.Սելենան ընտանիքի միակ զավակն է:

4.Երգչուհու սիրած գույնը կանաչն է:

5.Նրա սիրած միրգը մանգոն է:

6.Նա դպրոցական կրթությունը ստացել է տանը:

7.2008 թ-ին Սելենան հանդիպում էր Նիք Ջոնասի հետ՝ վերջինի եւ Մայլի Սայրուսի բաժանումից հետո: Համաձայն շշուկների՝ զույգը հանդիպել է մինչեւ 2010 թ-ը, որից հետո բաժանվել են եւ երգչուհու կյանքում հայտնվել է Ջասթին Բիբերը:

8.Սելենան Ջոնի Դեփի մեծ երկրպագուն է:

9.Երգչուհին ամենից շատ սիրում է սարսափ ժանրի ֆիլմեր:

10.2009 թ-ին Սելենան 17 տարեկանում դարձավ UNICEFF-ի բարի կամքի դեսպան: Նա ամենաերիտասարդն է եղել այդ պաշտոնում: