Քրիս Ջեններն ամանորյա զարդ է ներկայացրել իր իսկ կերպարանքով։ 68-ամյա Քրիսը համագործակցել է «զարդերի արքա» Քրիստոֆեր Ռադկոյի հետ։

Թեեւ աչք ծակող գինը, որը կազմում է 82 դոլար, կարող է ցնցել որոշ երկրպագուների, այս ամենը լավ նպատակի համար է. հասույթը տրամադրվելու է Սյուզա Ջ. Քոմենի՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող բարեգործական հիմնադրամին:

Instagram-ում Քրիստը տեղադրել է իր լուսանկարը, որում ապակե զարդով է. «Գիտեք, թե որքան եմ ես սիրում Սուրբ Ծնունդը։ Ու հիմա ուրախ եմ ձեզ հետ կիսվել Pink Power զարդով՝ առաջին բարեգործական նմուշը՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի նպատակով»,-հրապարակմանը կից գրել է նա։