Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով եւ պատմել «Ֆրանսիական աղջկա գարնանային դիմահարդարման» համար ընտրած իր սիրելի ապրանքների մասին։ 28-ամյա մոդելը Vogue.com-ի «Գեղեցկության գաղտնիքները» խորագրի նոր տեսանյութում անդրադարձել է մաշկի խնամքի եւ դիմահարդարման իր ռեժիմին:

Նա ասում է, որ իր օրը սկսում է կոճապղպեղով թեյով եւ աչքերի համար նախատեսված ոսկեգույն կպչուն կտորներով, այնուհետեւ օգտագործում է «գուա շա»՝ ավանդական չինական մերսման տեխնիկա, որն անում են հարթ եզրերով հատուկ գործիքի օգտագործմամբ: Որպեսզի «գուա շան» ավելի լավ սահի մաշկի վրա, Քենդալն օգտագործում է 100 տոկոսանոց կոկոսի յուղ:

Այնուհետեւ նա դեմքը լվանում է Jan Marini-ի դեմքը մաքրող միջոցով:

«Ես շատ, շատ ուշադիր եմ դեմքս լվանում, քանի որ մաշկս հակված է ակնեների: Ամբողջ մանկությանս ընթացքում պզուկներ ունեի»,-պատմել է նա:

Պոդիումի աստղը հավելել է, որ սիրում է Kylie Cosmetics-ի շուրթերի յուղը, բայց պնդում է, որ դա ոչ այն պատճառով է, որ այն իր քրոջ՝ Քայլիի շարքից է:

Քենդալն ավարտում է իր մաշկի խնամքը La Mer խոնավեցնող քսուքով, EltaMD SPF-ով եւ Caudalie Beauty Elixir Face Mist-ով:

Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, Քենդելն օգտագործում է Chanel-ի հիմք եւ L'Oréal Paris Infallible Full Wear անջրանցիկ քողարկիչ, ավելացնում է Charlotte Tilbury's Beautiful Skin Sun-Kissed Glow Cream-ը եւ Kylie Cosmetics-ի՝ շուրթերի եւ այտերի բալզամը:

«Ես միշտ նախընտրել եմ շատ բնական տեսքը»: Քենդալն ավարտում է իր դիմահարդարումը դիմափոշու հպումով, այնուհետեւ ավելացնում է L'Oréal-ի La Palette Nude ստվերաներկը եւ Panorama Mascara-ն:

Հետո նա լրացնում է իր տեսքը «ֆրանսիացի աղջկա» ոճով՝ օգտագործելով L'Oréal Color Riche Original կարմիր շրթներկը, որը տարածում է մատով: