Դեմի Մուրն ու իր երեք դուստրերը՝ Թալուլլան, Սկաուտը եւ Ռումերը, վայելում են ընտանեկան հանգիստը ծովափին։

Դերասանուհին միացել է TikTok-ի վերջին թրենդին եւ տեղադրել է իր, իր դուստրերի, ընտանիքի որոշ ընկերների եւ իր շան մասնակցությամբ մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են նրանք տնից ցատկում ավազոտ լողափին՝ Էլվիս Փրեսլիի «Burning Love» երգի ուղեկցությամբ։

 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Demi Moore (@demimoore)

«Ընտանեկան զվարճանք՝ արեւի տակ»,-տեսանյութը մակագրել է Մուրը, որը շնորհակալություն է հայտնել ընտանիքի ընկերներից Պատրիկ Հիլգարթին՝ տեսանյութը խմբագրելու համար:

Երկրպագուները մեկնաբանությունների բաժնում իրենց կարծիքն են հայտնել հոլովակի եւ դերասանուհու տեսքի վերաբերյալ:

«Կարո՞ղ ենք խոսել այն մասին, թե այդ ինչպես է, որ Դեմին, 61 տարեկանում, ավելի ձիգ կազմվածք ունի, քան շատերը՝ 20-ում»: Մեկ ուրիշն էլ ավելացրել է. «Ես ուզում եմ նմանվել Դեմիին, երբ մեծանամ»: «Դուք զարմանալի տեսք ունեք, չեք ծերանում»,-մեկնաբանել է մյուսը: