Burberry-ն ցուցադրել է «TB Summer Monogram» ամառային արշավը։ Դրա դեմք է դարձել Քենդալ Ջենները, որը տանն ինքն իրեն նկարել է վեբ տեսախցիկով։ Այդ լուսանկարների օգնությամբ Burberry-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին, լուսանկարիչ Նիք Նայթն ու գրաֆիկ դիզայներներ Փիթեր Սեւիլն ու Քեթի Ինգլենդը վիրտուալ արշավ են ստեղծել։ Ջենները կադրում կերպարանափոխվում է չորս կերպարի եւ միաժամանակ ցուցադրում կանացի ու տղամարդկանց հավաքածուների իրերը։
«Ռիկարդոն ցանկանում էր համագործակցել ինձ հետ՝ այդ հավաքածուն մի քանի միջոցով կյանքի կոչելու համար։ Նա ինձ խրախուսել է արշավն ինքնուրույն մեկնաբանել. դա իսկապես հրապուրիչ հնարավորություն էր։ Ինձ դուր է եկել, որ ես դրանում սեփական տեսլականն եմ ներդրել»,- ասել է Ջենները։
Հավաքածուում ներառված իրերը կարելի է գնել ապրանքնաիշի բոլոր բուտիկներում հուլիսի 1-ից, ինչպես նաեւ Farfetch-ում գուլիսի 8-ից։