Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները նոյեմբերի5-ին կդառնա 63 տարեկան։ Նրա դուստր Քայլի Ջենները որոշել է նախօրոք մորը նվեր մատուցել եւ նրան նվիրել է 300 000 դոլար արժողությամբ Ferrari 488 մակնիշի ավտոմեքենա։ Ինչի մասին էլ տեղեկացրել է իր Instagram-ի հետեւորդներին (իսկ նրանք117 միլիոն են)։