Սելենա Գոմեսը բացահայտել է ժամադրության իր «չափանիշները»՝ պարզաբանելով, որ նա այն տեսակը չէ, որն անպայման «հատուկ ուշադրություն է պահանջում» հարաբերություններում։
31-ամյա աստղը SiriusXM-ի Hits 1 LA-ին տված վերջին հարցազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել իր նոր՝ «Single Soon» սինգլի թողարկումից հետո, պատմել է իր ժամադրության պահանջների մասին: Զրույցի ընթացքում նա նշել է, որ թեեւ իր նոր երգի մեջ իրեն «պահանջկոտ» է անվանել, սակայն իրականում այդպիսին չէ։
Գոմեսը պարզաբանել է, որ ինքը պարզապես որոշակի չափանիշներ է սահմանում ծանոթությունների ժամանակ, ինչը, ըստ նրա, ազդում է այն բանի վրա, թե ինչպես են տղամարդիկ արդյունքում ընկալում իրեն: «Կարծում եմ, որ ունեմ չափանիշներ, եւ կարծում եմ, որ ապրում եմ մի աշխարհում, որտեղ տղաները շփոթում են չափանիշները բարձր պահանջների հետ»,-ասել է նա:
Ըստ նրա՝ տղամարդը պետք է «ընտիր» լինի,-«Նկատի չունեմ, որ ուրիշներն այդպես կարծեն»,-ասել է Գոմեսը՝ հավելելով, որ իդեալական զուգընկերը պետք է նրան ծիծաղեցնի, բարի լինի իր ընտանիքի եւ մյուսների հանդեպ:
Գոմեսը նաեւ հաստատել է, որ այժմ միայնակ է եւ ասել, որ «վայելում» է այդ վիճակը։