Հայտնի մոդել, ցանկալի կին ու, պարզապես, գեղեցկուհի Էմիլի Ռատակովսկին այսօր՝ հունիսի 7-ին, նշում է ծննդյան 28-ամյակը:
Այս կնոջը նայելիս պարզ է դառնում, որ մոդել լինելը նրա կյանքի կոչումն է: Անթերի դիմագծեր ու սլացիկ կառուցվածք, որով գեղեցկուհին հաճախ խելքահան է անում շատերին՝ պարբերաբար ներկայացնելով իր մերկությունը:
Իր հարցազրույցներում Էմիլին խոստովանել է, որ մանկուց սիրել է թատրոնը եւ երազել դառնալ դերասանուհի: Ամերիկացի մոդելի մյուս մեջբերումները՝ ստորեւ.
«Քո մարմինը, քո մարմինն է. դա հենց բնությունն է, այնպես, որ՝ սովորիր սիրել այն»:
«Ինձ համար սեքսուալությունը գեղեցկության մի տեսակ է, արտահայտչության մի ձեւ»:
«Երբ փոքր էի, շատ էի սիրում թատրոնը, սիրում էի խաղալ՝ ստեղծելով իմ աշխարհը»:
«Անկեղծ ասած՝ ես մեծ գումարներ չեմ ծախսում բլուզների կամ հագուստի այլ պարագաների վրա: Դրանք հագնում եմ միայն մեկ կամ երկու անգամ ու զարմանում եմ, երբ տեսնում եմ, թե որոշ պարագաներ որքան թանկ գնով են վաճառվում»:
«Ես, գրեթե, ցանկացած պահի զարդեր եմ կրում՝ միեւնույն ապարանջանները, ականջողերը, շղթաները, մատանիները… Սովորաբար դրանք չեմ էլ հանում ինձ վրայից»:
«Իմ մազերը հենց այսպես ուղիղ են: Մարդիկ հաճախ մտածում են, թե դրանք հարթեցրել եմ վարսահարդարչի օգնությամբ, երբ գնում եմ նկարահանման հրապարակ»:
«Ինձ համար անսպասելի էր նորաձեւության աշխարհի հետաքրքրությունն իմ հանդեպ»:
«Ես շատ եմ սիրում ուտել, բայց ահավոր խոհարար եմ: Եթե հայտնվի մի տղամարդ, որն ինձ կստիպի պատրաստել, դա ուղղակի ֆանտաստիկ կլինի»:
«Մերկությունն այնպիսի բան չէ, ինչից մարդիկ պետք է վիրավորվեն»:
«Կարծում եմ՝ այժմ տղամարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ գրավեն կանանց