Սասեքսի դուքսը և դքսուհին՝ արքայազն Հարին և Մեգան Մարքլը առաջին համատեղ արձակուրդը կանցկացնեն Բալմորալում (Շոտլանդիա), որտեղ ավանդաբար ամառն անց է կացնում Եղիսաբեթ II թագուհին։ Այս մասին հաղորդում է People-ը։

Սասեքսի դուքսը և դքսուհին ծրագրում են հանգստի մեկնել օգոստոսի 4-ից հետո։ Այդ օրը նրանք պետք է ներկա գտնվեն արքայազն Հարիի մտերիմ ընկերոջ՝ Չարլի վան Սթրաուբենզեեի հարսանիքին։

Մեգան Մարքլն առաջին անգամ Բալմորալ ամրոց կայցելի։

Ըստ ավանդույթի՝ Եղիսաբեթ II-ն այնտեղ է անցկացնում ամռան ամիսները՝ հոկտեմբերին Բուքինգհեմյան պալատ վերադառնալով։ Ընտանիքի բոլոր անդամները ժամանակ առ ժամանակ նրան են միանում։