Դերասանուհի Արփինե Իսրայելյանը շուտով կրկին էկրաններին կլինի: Ամուսնությունից հետո տևական դադարից հետո դերասանուհին նկարահանվել է նոր հեռուստասերիալում և գեղարվեստական ֆիլմում, իսկ մանրամասները վստահել է ESem.am-ին:)
Արփինեի համար դադարը հեռուստատեսային էր, սակայն ոչ ստեղծագործական, քանի որ այս ընթացքում նա ներկայանում էր թատրոնում: «Հեռուստատեսությունում պասիվ լինելս պայմանավորված էր նրանով, որ ինձ հետաքրքրող առաջարկ չի եղել:
Եղել են առաջարկներ, որոնք այդ փուլում ինձ այնքան էլ չեն հետաքրքրել, թեև այլ ժամանակահատվածում գուցե հետաքրրքրեին»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ այս անգամ ստացել է հետաքրքիր, գունեղ կերպար մարմնավորելու առաջարկ ու համաձայնել:)
Արփինեն կներկայանա «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմում: Նա չցանկացավ բացահայտել, թե ինչ կապ ունի փոքրիկ փեսացուի հետ, որպեսզի հանդիսատեսի համար առավել հետաքրքիր լինի:) «Կարող եմ ասել, որ կերպարս տարբերվում է այն դերերից, որոնցով ներկայացել եմ մինչ այս»,- նշեց Արփինեն` ավելացնելով, որ ակտիվ, հումորային, կենսուրախ դերով է ներկայանալու:
Դերասանուհու փոխանցմամբ` այս ֆիմում հիմնական դերակատարները փոքրիկներն են: Ֆիլմում խաղում են Լիա Զախարյանը, Դիանա Գրիգորյանը, Աննա Մանուչարյանը, Արմեն Մարգարյանը, Գայանե Ավետիսյանը, Արթուր Պետրոսյանը, Արսեն Հակոբյանը, Բեն Ավետիսյանը, Լիդուշիկը, Լիլիթ Թոխատյանը և այլք: Սցենարի հեղինակը Անուշիկ Պետրոսյանն է, ով գրել է նաև «Խաղ իմ կանոններով» ֆիլմի սցենարը:
Նկարահանումները կայացել են օգոստոսին, այժմ ընթանում են մոնտաժային աշխատանքները, իսկ սեպտեմբերի վերջին կկայանա ֆիլմի պրեմիերան:
Արփինեն շուտով կներկայանա նաև նոր հեռուստասերիալում: Սեպտեմբերի 8-ից Արմենիա TV-ի եթերում կլինի «Ամնեզիա» կոչվող հեռուստասերիալը, որտեղ դերասանուհին մարմնավորում է դժբախտ ընտանիքի աղջկա, ով բավականին ուժեղ է:
Նրա խոսքով` հեռուստանովելը գլխավոր 2 գիծ ունի, որոնցից մեկն Արփինեի կերպարի ընտանիքի մասին է: Այս փուլում դերասանուհին շարունակում է խաղալ նաև «Երկուսը ճոճանակին» ներկայացման մեջ:
Արփինեն նշեց, որ շատ էր կարոտել իր աշխատանքը կինոյում և հույս հատնեց, որ հանդիսատեսը գոհ կմնա նոր աշխատանքներից:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը