Երգչուհի Սոնա Շահգելդյանի համար 2014 թվականը նույնպես բուռն էր և «հարուստ»: Երգչուհին իր հանդիսատեսին ներկայացրեց նոր երգեր, տեսահոլովակ, նաև sonashahgeldyan.com անձնական վեբ կայքը, որի միջոցով շփվում է երկրպագուների հետ և նրանց հասու դարձնում իր նորությունները: Սակայն տարին դեռ չի ավարտվել, և Սոնան «պարապ» նստելու մտադրություն չունի. ֆոտոնկարիչ Զավեն Խաչիկյանի հետ նոր ու գեղեցիկ ֆոտոշարք են պատրաստում, որը շուտով կհրապարակվի:
«Ինչ վերաբերում է ֆոտոշարքին, ասեմ, որ թեմատիկ բնույթ ունի: Նաև ստեղծագործական կյանքում եմ ակտիվ. տարբեր ոճերի նոր երգեր եմ պատրաստում, որպեսզի իմ երկրպագուները դժգոհ չլինեն: Պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակ՝ Սևակ Ամրոյանի հետ կատարած «Սարերի հովին մեռնեմ» զուգերգի հիման վրա: Տեսահոլովակը հեռուստադիտողի դատին կհանձնենք 2015 թվականին: Ռեժիսորը կլինի Արմեն Պիրի Մասինին: Նրան շատ եմ վստահում, չի կրկնվում և ուրույն ձեռագիր ունի: Դրսում և Հայաստանում պատրաստվում եմ մի շարք համերգների: Ի դեպ, նոր մոնտաժային տեսահոլովակ կներկայացնեմ նաև կապված «Նոր ալիք» մրցույթի հետ, որտեղ հաղթել էի»,-Life.panorama.am-ին տեղեկացրեց երգչուհին:
Շարունակթյունը` այստեղ: