Երգչուհի Սոնա Շահգելդյանը նոր երգ է պատրաստում երկրպագուների համար: Երաժշտության հեղինակը Լիանա Անդրեասյանն է, խոսքերինը՝ Արտակ Համբարձումյանը, գործիքավորում է Արման Էլբերտը: «Այս երգը լիրիկական ոճի մեջ է:
Թեև բարդ, բայց շատ գեղեցիկ երգ է, վստահ եմ, որ հանդիսատեսն անմիջապես կսիրի: Այն սիրո մասին է, բայց գլոբալ իմաստով: Այստեղ ներկայացվում է հասուն, գիտակցված և իմաստուն սերը: Նաև կնկարահանեմ երգին համապատասխան տեսահոլովակ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սոնա Շահգելդյանը:
Շարունակությունը` այստեղ: