Life.panorama.am-ի զրուցակիցը երգչուհի Սոնա Շահգելդյանն է: Ի դեպ, Սոնայի հետ զրույցում չցանկացանք շրջանցել նաև կանանց տոնը՝ մարտի 8-ը:
Նա նշեց, որ սիրում է յուրաքանչյուր տոն, առավել ևս՝ երբ այն կանանց է առընչվում: Նրա համար կարևոր չէ նվերի չափսն ու գինը, կարևորը՝ սրտանց նվիրվի ու մնայուն լինի…Թեև ունի սիրելի, բայց դեռ չեն մտածել՝ ինչպես կանցկացնեն օրը. «Կարծում եմ՝ 1 ամսյակը շատ քիչ է, պետք է ամեն օր կանանց տոն լինի: Երևի բուռն աշխատանքային ընթացքի մեջ կլինեմ, կարծում եմ, որ նաև անակնկալներ կունենամ… Օրը կգա, կտեսնենք: Իսկ ինչ վերաբերում է նվերին, ասեմ, որ կարևորն այն է՝ ինձ դուր գա:
Անձամբ ես նվեր տալուց մտածում եմ լավ բան լինի, դիմացինիս դուր գա և միշտ հիշվի»,-թեման եզրափակեց երգչուհին: 2013 թվականին Սոնա Շահգելդյանը իր երկրպագուների համար ևս մեկ բացահատում արեց. երգչուհու անձնական կյանքում հայտնվեց այն միակը, ամեն ինչ հարթ է ու խաղաղ: Նրանից փորձեցինք տեղեկանալ՝ արդյոք 2014 թվականը շրջադարձային կլինի այդ հարցում, և ճի՞շտ է, որ «ամուսնությունը սարերի հետևում» չէ. «Այո, սիրտս զբաղված է, ես գտել եմ իմ լուրջ, իրական սիրուն, իմ երկրորդ կեսին, ինչի համար շատ ուրախ եմ: Կյանքս էլ ավելի է իմաստավորվել, շատ երջանիկ եմ… Ամեն բան լավ կլինի, ժամանակը ցույց կտա… Աստված առաջ»,- Life.panorama.am-ի հետ զրույցը եզրափակեց Սոնա Շահգելդյանը: