Երգչուհի Սոնա Շահգելդյանն նույնպես սատարել է ցուցարարներին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որոշ մարդկանց խորհուրդ կտամ ձեւական չլինել, երգարվեստի մարդկանց եմ ասում, անկեղծ եղեք, դիվանագիտական բաներ մի արեք:
Վատ ա, էլի, որ փիառի կարիք են ունենում, արագ-արագ գալիս են երգելու: Ես իմ կարծիքն եմ գրում, ոչ ոքի չեմ վիրավորում: Անկեղծ եղեք, իսկ ժողովուրդը լավ գիտի, թե ում՝ ում է սիրում, ում՝ չէ: Ես միշտ իմ ժողովրդի կողքին եմ եղել սրտանց... Մարդ կա՝ միշտ նստած բողոքում էր, թող դուրս գա ու պայքարի.... Փառք Աստծո, որ այսքան տարիներին ամեն բանի ինձանով եմ հասել ու կողքս ոչ մեկ չի եղել, եւ ոչ մրցանակների կարիք ունեմ, ոչ էլ՝ կոչումների: Լավ գիտեք՝ ոնց է էդ ամենն արվում»: