Այսօր` մարտի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Կանանց միջազգային օրվան նվիրված համերգ տեղի կունենա, որին կմասնակցեն Սոնա Շահգելդյանը, Միշոն, Քրիստինե Պեպելյանը, Սոնան, Մհերը, Նորայր Մելքոնյանը եւ պարային համույթներ, իսկ երեկոն կվարեն Ֆուլ հաուսցիներ Գոռ Հակոբյանն ու Անի Երանյանը:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը տոնական համերգին ընդառաջ մանրամասներ է հայտնել ու պատմել, թե ինչպես է նախատեսում նշել կանանց օրը:

 

«Մեծ սիրով պետք է նշեմ, որ վաղը կայանալիք համերգին ես էլ եմ մասնակցելու ու այդպիսով երգով շնորհավորելու իմ սիրելի հանդիսատեսին: Եվս մեկ անգամ պետք է շնորհակալությունս հայտնեմ «AAd» պրոդյուսերական կենտրոնին եւ կազմակերպիչներին ինձ հրավիրելու համար. շատ ուրախ կլինեմ, որ մեր քաղաքում հաճախ այսպիսի համերգներ կազմակերպվեն, ես էլ մեծ ուրախությամբ կմասնակցեմ դրանց»,- մեզ հետ զրույցում նշեց Սոնան:

 

Հետարքրվելով, թե բացի համերգից երգչուհին տոնական օրն ինչպե՞ս կանցկացնի, Սոնա Շահգելդյանը պատմեց.

 

«Նախ նկատեմ, որ վաղը մի քանի համերգ ունեմ, ուստի զբաղվածությունս մեծ կլինի, բայց հաստատ ամեն ինչ կանեմ, որպեսզի հասցնեմ ամուսնուս հետ էլ նշել: Չնայած նկատեմ նաեւ, որ ամուսինս ինձ գրեթե միշտ ուղեկցում է համերգներին, մեծ հաշվով միասին ենք լինում, բայց հանգիստ ու գեղեցիկ պայմաններում էլ կփորձենք նշել»:

 

Շարունակությունը` այստեղ: