Երգչուհի Արմինկան, ով ապրում է Լոս Անջելեսում, նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնակատարությանը։
«Թերթելով ինստագրամը, կարդալով ձեր նամակներն ու մեկնաբանությունները, հասկացա, որ Սեպտեմբերի 21-ին Երևանում սպասվում է մեծ տոնական համերգ:
Անկախության օրն է, անշուշտ, կարևոր օր մեր երկրի համար:
Բայց այս տարի՞, Սեպտեմբերի 27-ից մի քանի օր առա՞ջ, տոնական համերգ Հանրապետության Հրապարակու՞մ:
Երկու հարցի պատասխան է ինձ շատ հետաքրքրում. ո՞վքեր են այդ օրը բարձրանալու բեմ՝ իրենց ելույթով, եւ ո՞վքեր են գալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները…», - գրել է երգչուհին, իսկ նրա երկրպագուները համաձայնել են նրա հետ։