Երգչուհի Սոնա Շահգելդյանը տարեսկզբին ներկայացրեց նոր երգ ու տեսահոլովակ, որից հետո այլ նորություններ չի ունեցել, սակայն շարունակում է աշխատել ու ստեղծագործել: ESem.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ ցանկություն չունի ամիսը մեկ երգ ու տեսահոլովակ ունենալ: «Կարծում եմ` հանդիսատեսը պետք է կարոտի արտիստին»,-պարզաբանեց Սոնան:

 

 

 

 

Նրա փոխանցմամբ` առաջիկայում շատ ծրագրեր ունի, շուտով նոր երգեր կթողարկի, կներկայանա համերգներով: Մոտ մեկ ամսից պատրաստ կլինի երգչուհու անհատական կայքը` sonashahgeldyan.com-ը: «Մեկ ամսվա ընթացքում կներկայացնեմ նաև նոր ֆոտոշարք, որը թեմատիկ ու շատ գեղեցիկ կլինի: Չեմ ուզում գաղտնիքը բացել, որովհետև իմ միտքը կարող են գողանալ»,-նշեց Սոնան:

 

Մինչև հուլիս երգչուհին կներկայանա նաև իր մասին պատմող երգով ու տեսահոլովակով: «Իմ էության մասին պատմող պատմող երգ ունենալու գաղափարն իմն է: Մոտ մեկ ամիս է` երգը պատրաստ է, որն անգլերեն է»,-հայտնեց երգչուհին, ում խոսքով` այն ջազ-փանկ ոճում է: Երաժշտությունը գրել է Նարինե Զարիֆյանը, խոսքերի հեղինակն Աննա Ամիրյանն է: Սոնայի փոխանցմամբ` երգը պարային է, և ինքը բաց չի թողնի պարելու առիթը:)

 

 

 

 

Ըստ Սոնայի` ակումբում աշխատելը, ինչպես նաև տարբեր համերգներ ունենալը շատ կարևոր է երգչի համար: «Այժմ էլ շարունակում եմ երգել կորպորոտիվներում, բարեգործական համերգների ժամանակ, իսկ ամռանը համերգներ կունենամ Պարսկաստանում, Հունաստանում: Տարվա մեջ հնարավոր է ակումբային մենահամերգով հանդես գամ Երևանում: Կարծում եմ` ավելի լավ է մենահամերգները քիչ լինեն` տարին մի քանի անգամ, բայց կենդանի նվագակցությամբ: Արտիստը գոնե երկու ժամ պետք է կարաղանա կենդանի երգել»,- ասաց Սոնան:

 

 

 

 

ESem.am-ը երգչուհուց հետաքրքրվեց նաև առաջիկա նշանադրության հավանականության մասին, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ նա հայտարարում է, որ ընտրյալ ունի: «Այո, չեմ թաքցնում, որ ընկեր ունեմ, բայց նշանադրության մասին խոսելը վաղ է,-ասաց Սոնան և նշեց, որ չի ուզում բացահայտել սիրելիին,- նա չի ցանկանում, որ հնչեցնեմ իր անունը»: Երգչուհին պատմեց նաև, որ իրենք շատ պատահական են ծանոթացել: Անակնկալ հանդիպումը կայացել է սրճարանում: «Ճակատագիր էր ու Աստծո կամքը»,- եզրափակեց երգչուհին:

 


Հաջողություն ու երջանկություն մաղթեց Արևիկ Իսաջանյանը