Դերասանուհի Արփինե Իսրայելյանն այս տարի ամառային հանգիստը Հայաստանում կվայելի: Իր ծննդավայր Կապանում գտնվող դերասանուհու հետ խոսել ենք տպավորված հանգստի և ստեղծագործական նորությունների մասին:
Ըստ Արփինեի՝ այժմ ամուսինը երկու նոր նախագծի վրա է աշխատում, ինչի պատճառով էլ չեն կարող հանգստի մեկնել: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ դերասանուհին տատիկ-պապիկի է այցելել, հանդիպել հարազատներին:
«Տարին գոնե մեկ անգամ փորձում եմ հարմարեցնել ու Կապան գնալ, որովհետև ամեն ինչը, ինչ կապված է այստեղի հետ, շատ եմ կարոտում»,- ESem.am-ին ասաց դերասանուհին, ով դեռ մի քանի որ կմնա իր ծննդավայրում և կփորձի վայելել լեռնային մաքուր օդը: Արփինեն ասաց նաև, որ ամենաշատը կարոտում է տատիկի ու պապիկի տունը, որտեղ անցել է իր մանկությունը:
Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաև, թե ինչ տպավորված հանգիստ է ունեցել այս տարիների ընթացքում ու եթե հնարավորություն ունենար, որ երկիր կցանկանար մեկնել: «Շատ լավ հանգիստ եմ ունեցել 2011-ին, երբ ամուսնուս հետ մեկնել էինք Եգիպտոս,- ասաց նա՝ հավելելով,- կցանկանայի մեկնել Բարսելոնա՝ Գաուդիի ճարտարապետական հրաշքները տեսնելու»:
Անդրադառնալով ստեղծագործական նորություններին՝ Արփինեն ասաց, որ առաջարկներ ունի, որոնք դեռ ընթացքի մեջ են, որոնց վերջնական արդյունքի մասին կհայտնի ավելի ուշ:
Շարունակությունն՝ այստեղ: