Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր ֆոտոշարք է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։
Կադրերում ամերիկաբնակ դերասանուհին ճերմակ վերնաշապիկով է, որի կոճակներն արձակված են: Նրա կերպարն ամբողջացրել են սպիտակ կրծկալը, օպտիկական ակնոցները և ուսերին թափված վարսերը:
«Խաղաղությունն ամենակարևոր բանն է, որ ես ունեմ, ուզում եմ և հետամուտ եմ... Եթե դու ներդաշնակ ես ինքդ քո և Աստծո հետ, ապա այն կունենաս ուրիշների հետ նույնպես»,- գրել է Անժելան և կից մեջբերում կատարել Աստվածաշնչից. ««Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը»: Առակներ 16։32»: