Դերասանուհի Արփինե Իսրայելյանը մեկ տարի առաջ ամուսնացավ, ինչից հետո լսարանն ակտիվորեն հետաքրքրվում է՝ Արփինեն և սիրելին՝ Ներսեսը չե՞ն պատրաստվում համալրել ընտանիքը:
Օրերս էլ ընթերցողները մեր խմբագրությանը հայտնել էին, թե Արփինեն բալիկի է սպասում: Նրանք մեզ վստահորեն ասում էին, որ Արփինեն հղի է և արդեն գնումներ է անում մանկական խանութներից:
Այս մասին զրուցեցինք դերասանուհու հետ, ով մեզ հայտնեց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Հիմնականում ամեն ինչ թողնում եմ Աստծո կամքին: Սակայն բալիկ ունենալ ես և ամուսինս չենք շտապում, քանի որ ուզում ենք մեր ընտանիքն ամրանա, հետո երեխա ունենանք»,- esyes.am-ին ասաց դերասանուհին:
Արփինեից հետաքրքրվեցինք նաև ստեղծագործական նորությունների մասին ու տեղեկացանք, որ առաջիկայում նորություններ են սպասվում: «Թե խոսքն ինչ նորությունների մասին է, հստակ կարող եմ ասել օրեր անց: Այդ մասին անպայման առաջինը Ձեզ կասեմ»,- եզրափակեց դերասանուհին:
Լուրի իսկությունը պարզեց Ամալյա Հովհաննիսյանը