«Լույսի պահապանը». ահա այսպես է կոչվում մարտի 9-ից ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվելիք նոր սերիալը: Գլխավոր դերում հանդես կգա Արփինե Իսրայելյանը: «Հերոսուհուս անունը Սոնա է, ով ունի փոքրիկ քույրիկ՝ Նարե անունով: Նարեի դերում 7-ամյա Էրիկա Հակոբյանն է: Կերպարս բավականին ուժեղ, ամուր կամքի տեր աղջիկ է, ով դժվարությունները փորձում է ամեն կերպ հաղթահարել:


Արդյունքում, բավականին մեծ գաղտնիքներ են բացահայտվում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանուհին: Սերիալի ռեժիսորն է Համլետ Համբարձումյանը, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը, ով նաև հանդիսանում է «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմի, ինչպես նաև մի շարք բարձր վարկանիշ ունեցող սերիալների՝ «Աննա», «Որբերը», «Գեներալի աղջիկը», «Քույրը», «Ամնեզիա», սցենարների հեղինակը:


Շարունակությունը` այստեղ: