Հայ դիզայներներից Արփինե Կոշտոյանը  ներկայացրել է ներքնազգեստների հավաքածու, որն այսուհետ դիզայների աշխատանքներում իր ուրույն տեղը կունենա: Life.panorama.am-ի հետ զրույցում Արփինե Կոշտոյանը պատմել է նոր հավաքածուի ստեղծման գաղափարի եւ անելիքների մասին:

 

«Առհասարակ ես սիրում եմ անելի այնպիսի հավաքածուներ, որոնք կտարբերվեն իրենց ձեւաչափով, չեն լինի պարզապես նոր ու հերթական հավաքծու եւ վերջ: Ամեն անգամ, երբ իրականացնում եմ մի նախագիծ, մտածում եմ՝ ուրիշ ինչ անեմ, որը կհետաքրքրի եւ ինձ, ու իմ թիմին: Պետք է ստեղծել նոր աշխատանք, որը բոլորիս համար նորություն կլինի»,- նշեց դիզայներն ու պատմեց ներքնազգեստների ստեղծման ճանապարհի մասին.

 

«Այս տարի զգեստների համար ամենաթրենդային լուքերը համարվում են ժանյակները, ներքնաշորերի մեջ եւս կրկնվում է այս թրենդը. Որքան նուրբ ու ժանյակավոր, այնքան ավելի հետաքրքիր եւ գայթակղիչ: Ներքնազգետսների ժանյակներից ոգեշնչված եկավ այս թրենդը, տոնական զգեստները ասես գիշերազգեստների վերածվեցին: Ներքնազգեստների այս տավա թրենդում շատ ակտուալ են գիշերազգեստի հետ համապատասխան խալաթներ կրելը: Իրականում ներքնազգեստի նորաձեւությունը լուրջ արվեստ է, այն պետք է լինի եւ նուրբ, եւ հարմարավետ, եւ գայթակղիչ: Այս երեք գործոնները այնպես պետք է համատեղել, որ միքսը հետաքրքիր ու գրագետ ստացվի»:

 

Շարունակությունը` այստեղ: