Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Անցյալի ստվերներ» հեռուստասերիալում, երեկ նշել է ծննդյան տարեդարձը:
ESem.am-ը շնորհավորել է Սաթենիկին, ով գաղտնի է պահում իր տարիքը ու պարզել, որ ծննդյան օրը նա անակնկալների պակաս չի ունեցել: Դերասանուհին առաջին շնորհավորանքը որդուց է ստացել՝ նախապես: «Տղաս, բնականաբար, ծննդյանս օրը գիտեր և սպասում էր. անընդհատ օրերն էր հաշվում:
Դեռ ամսի վեցին` օրվա մեջ տարբեր լեզուներով ինձ համար ծննդյան օրվան նվիրված երգեր էր երգում և մաղթանքներ ասում»,- ասաց Սաթենիկը, ով կեսգիշերին նկարահանման հրապարակում է եղել: «Սերիալի անձնակազմն ուղիղ կեսգիշերին ինձ անակնկալ մատուցեց: Նրանք ինձ շնորհավորեցին շամպայնով, ջերմ մաղթանքներով և համբույրներով: Տղաս էլ էր ինձ հետ, շատ էր հուզվել այդ պահին»,- նշեց դերասանուհին:
Սաթենիկի համար սա աշխատանքային միակ ծնունդը չի եղել: ««Ալաբալանիցա» ֆիլմի նկարահանման ժամանակ ևս իմ ծննդյան օրն էր, այնտեղ էլ նկարահանող խումբը շնորհավորեց ինձ ծաղիկներով ու հոբելյանական տորթով: Եթե սիրում ես մասնագիտությունդ, ապա նույնիսկ ծննդյանդ օրն ես հաճույքով աշխատում: Այդ օրը տոնը կրկնապատկվում է»,-նկատեց նա:
Ի դեպ, մինչ Սաթենիկը նկարահանման հրապարակում է եղել, կեսգիշերին նրա տան դիմաց են հավաքվել ընկերները, ովքեր հրավառությամբ, տորթով, ծաղիկներով որոշել էին առաջինը շնորհավորել դերասանուհուն, սակայն նրանց դիմավորել են հարևաննները, իսկ դերասանուհին միայն տուն վերադառնալիս է տեսել անակնկալը:)
Շարունակելով խոսել ստացած անակնկալների մասին` Սաթենիկը նշեց նաև, որ իրեն մեծ անակնկալ է մատուցել հարազատ եղբայրը, ով 11 տարի բնակվում է Մարսելում: «Առավոտյան հինգին նա շատ մեծ ծաղկեփնջով եկավ մեր տուն: Շատ էի հուզվել և ուրախացել: Նրա անակնկալը ստացվեց»,- եզրափակեց Սաթենիկը:
ESem.am-ը շնորհավորում է դերասանուհուն և մաղթում ամենայն բարիք:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը