Այսօր դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանի` Ռաֆոյի ծննդյան օրն է: Նա բոլորում է 33 - ամյակը: ESem.am-ի հետ զրույցում դերասանը պատմեց, որ տոնական օրը սկսվել է նկարահանման հրապարակում:
«Կեսգիշերին գործընկերներս անակնկալ էին պատրաստել նկարահանման հրապարկում. բարձր երաժշտություն միացրին, ազդանշաններով, ծափերով, ողջույներով շնորհավորեցին ինձ…շատ լավ էր:),- ասաց նա և հավելեց, որ խնջույք չի կազմակերպելու, քանի որ ամբողջ օրն աշխատանքի է լինելու: Առավոտյան ժամը 6-ին եմ տուն եկել: Քիչ առաջ եմ արթնացել ու պատրաստվում եմ կրկին նկարահանման գնալ: «Կարգին պրոդաքշըն»-ի ֆիլմում եմ նկարահանում ու չեմ կարող աշխատակազմին ասել`գիտեք ծնունդս է ու չեմ կարող գալ աշխատանքի»:
Դերասանը նշեց, որ շատ է սիրում ծննդյան օրը: «Ծնվել եմ, լույս աշխարհ եմ եկել ու պիտի սիրեմ իմ ծննդյան օրը: Այս օրն ինձ համար ամենաուրախ ու լավ օրն է: Առավոտյան ֆեյսբուքիս էջը բացեցի, լիքը շնորհավորանքներ ունեի… մի խոսքով` բարձր տրամադրություն ունեմ»:
Ռաֆոյի խոսքով` դեռևս նվեր չի ստացել, բայց մեծ հույսեր ունի:) «Նվերներ շատ եմ սիրում, հուսամ` այսօր նվերներ կստանամ: Այն ֆիլմը, որում հիմա նկարահանվում եմ` սեպտեմբերին էկրաններին կլինի, ինչն ինձ համար ամենամեծ նվերը կլինի,- ասաց դերասանը և հավելեց,- չկա որևէ մեկը, ում նվերին կամ շնորհավորանքին հատուկ սպասում եմ. եթե այդ մարդը լիներ, կզանգեր, չէր թողնի, որ ես սպասեի իր զանգին: Բոլորի զանգերն ու նվերներն էլ սպասված են ինձ համար:)»:
ESem.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և դերասնանին մաղթում նորանոր հաջողություններ:
Շնորհավորեց Քրիստինե Պողոսյանը