Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Սիրանուշ Լազյանը հունիսի 19-ին նշել է 28 ամյակը: ESem.am-ը շնորհավորել է դերասանուհուն և հետաքրքրվել` ինչպես է անցել տոնական օրը:

 

 

Սիրանուշի խոսքով` անակնկալներով լի ծննդյան օր է ունեցել: «Կեսգիշերին երեխաներին քնեցնելուց հետո սենյակում գործ էի անում, մեկ էլ ամուսինս եկավ ու խնդրեց, որ գնամ հյուրասենյակ, պատճառաբանելով, թե ուզում է համակարգչով ինչ-որ բան ցույց տալ: Մտա հյուրասենյակ ու այնտեղ… ընտանիքիս անդամները տորթով ու շամպայնով շնորհավորեցին ինձ, իսկ Սամվելն ինձ նվիրեց իմ սիրած օծանելիքը »,- պատմեց դերասանուհին և նշեց, որ ամուսնության ութ տարիների ընթացքում Սամվելը միշտ անակնկալներ է մատուցել իրեն:

 

 

Սիրանուշի ծննդյան անակնկալները շարունակվել են առավոտյան, երբ գնացել է թատրոն, որտեղ ևս նրան անակնկալ է սպասվել: «Գործընկերուհիներս շնորհավորեցին ու հրավիրեցին երևանյան ռեստորաններից մեկում ծննդյանս տոնը միասին նշելու»,- ասաց 28-ամյա դերասանուհին, ում փոխանցմամբ՝ հիանալի օրվանից հետո ուրախ տրամադրությամբ վերադարձել է տուն:

 

 

Սիրանուշի խոսքով` իրեն շատ է ուրախացրել նաև ավագ դստեր նվեր-անակնկալը: Նա իր ձեռքով բացիկ է պատրաստել մայրիկի համար: «Այնքան եմ ուրախանում, որ տեսնում եմ ինչպես է աղջիկս խառնվում մեր ծննդյան օրերին. նա միշտ իր ձեռքով նվերներ է պատրաստում ու շնորհավորում մեզ. դրանք ինձ համար ամենաթանկ նվերներ են աշխարհում»,- շեշտեց Սիրանուշը և ասաց, որ գործընկերուհիներից մեկի կողմից արծաթյա շատ գեղեցիկ նվեր ու իր սիրած «թիթիզ» շարֆերից է նվեր ստացել:

ESem.am-ը շնորհավորում է դերասանուհուն և երջանկություն մաղթում: