Օսկարակիր ամերիկացի դերասանուհի Էնն Հեթեուեյը տղա երեխա է ունեցել: Այդ մասին հայտնել է E!News պորտալը՝ հղում անելով աղբյուրի:
Դերասանուհին թաքցնում էր առաջնեկի ծնվելու փաստը, որը լույս աշխարհ է եկել մարտի 24-ին: Տղային անվանել են Ջոնաթան՝ տալով ամուսնու՝ Ադամ Շուլմանի ազգանունը:
«Երեխան առողջ է եւ ընկերներով ու ընտանիքի անդամներով Է շրջապատված Լոս Անջելեսում»,- պորտալին հայտնել է անունը չնշված աղբյուրը:
Դերասանուհու հղիության վերաբերյալ տեղեկատվությունն ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել էր 2015 թվականի նոյեմբերին:
Հեթեուեյը կատարել է Ֆանտինայի դերը ըստ Վիկտոր Հյուգոյի վեպի նկարահանված «Թշվառները» ֆիլմ-մյուզիքլում, որը նրան բերեց գրեթե բոլոր մրցանակները, ներառյալ «Ոսկե գլոբուսը», ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակը, «Քննադատների ընտրությունը» եւ «Օսկարը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: