Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը: ESem.am-ի հետ զրույցում Աշոտն ասաց, որ 30-ամյակը նշել է 24 ժամ անընդմեջ և շատ լավ: Տարեդարձի կապակցությամբ դերասանին անակնկալներ են մատուցել սկսած կեսգիշերից, սակայն նա գերադասում է գաղտնի պահել ամենը: «Շատ լավ, անմոռանալի տարեդարձ եմ ունեցել»,- ասաց նա, սակայն չցանկացավ բացահայտել, թե ում հետ, որտեղ և ինչպես է նշել օրը:
Տարեդարձի օրն Աշոտը երազանք չի պահում: Նա ասաց, որ այժմ ունի նպատակ, որը վերաբերում է թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքին, սակայն չի ցանկանում բացահայտել այն: «Երբ ցանկությունս իրականանա, կխոսեմ այդ մասին»,- ասաց դերասանը:
Աշոտը հայտնեց, որ չի սիրում տոնել տարեդարձը, թեև ամեն տարի էլ նշում է: «Շատերն ասում են՝ չեմ սիրում ծնունդս, որովհետև մեծանում եմ, բայց ինձ մոտ էդպիսի խնդիր չկա: Ես ուզում եմ շուտ մեծանալ: Չգիտեմ՝ ինչն է պատճառը, ուղղակի չեմ սիրում… Մի քիչ էլ մեծանամ, երևի կհասկանամ, թե ինչու»,- ասաց Աշոտը:
Այս տարիների ընթացքում ամենակարևոր բանը, որը դերասանը հասկացել է, հետևյալն է. «Պետք է կյանքն այնպես ապրես, որպեսզի մարդկային տեսակդ չկորցնես՝ անկախ ամեն ինչից: Կյանքը կարող է շատ բաներ փոխել, բայց առաջին հերթին պիտի միշտ փորձես մարդ մնալ նախ՝ ինքդ քո, հետո՝ դիմացիններիդ հանդեպ, չկորցնես մարդկային որակներդ, եթե կարող ես՝ ավելացնես»,- ասաց նա:
Մեր հարցին, որ այդպես խոսելն ավելի հեշտ է, քան ապրելը, իրեն հաջողվո՞ւմ է այդպես ապրել, Աշոտը պատասխանեց. «Ճիշտ է: Ես, համենայն դեպս, փորձում եմ, իսկ գնահատական ես չպետք է տամ, շրջապատում պետք է գնահատեն: Ասում են, որ իմ մարդ տեսակը չի փոխվում»:
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը