Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը և դերասանուհի Սոֆիա Պողոսյանը միասին են: Այս մասին երեկ արձանագրեցին տեղական բլոգերները, ներկայացնելով նրանց լուսանկարները և այսպես ասած ապացույցները: Այդ հրապարակումից հետո Սոֆիա Պողոսյանը չհաստատեց տեղեկությունը, նշելով, որ դա իր անձնական գործն է:
Bravo.am լրատվամիջոցի հետ զրույցում դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը հայտնել է, որ ինքը այդ մասին չի ցանկանում խոսել. ««Երբ ժամանակը գա, մենք կհայտարարենք, այժմ անձնականիս մասին չեմ ուզում խոսել»,-մասնավորապես ասել է Մաթևոսյանը:
Նկատենք, որ դերասանի ասած «մենք կհայտարարենք»-ից պարզ է դառնում, որ անուղակի կերպով Աշոտը հաստատում է, որ ինքը և դերասանուհի Սոֆիա Պողոսյանը միասին են: