Երեկ դերասան Ստեփան Ղամբարյանը նշել է ծննդյան տարեդարձը: Նա բոլորել է 31 տարին:
ESem.am-ի հետ զրույցում դերասանը պատմեց, որ իրեն առաջինը շնորհավորել են կինը' Անի Ամիրյանը, և երեք ամսական դուստրը' Մարթան: «Անին Մարթային գրկած եկավ ինձ շնորհավորեց, ինչն ինձ համար շատ հուզիչ էր: Առաջին տարեդարձս էր Մարթայի ներկայությամբ»,- ոգևորությամբ ասաց Ստեփանը:
Ստեփանի փոխանցմամբ' չի սիրում իր ծննդյան օրերը, քանի որ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Տարեդարձի օրը Ստեփանը Համազգային թատրոնում մանկական ներկայացումներ է խաղացել: Փոքրիկներին ուրախացնելուց հետո դերասանը ծննդյան օրը շարունակել է նշել ընտանիքի անդամների և Համազգային թատրոնի խաղընկերների հետ:
Շարունակությունը՝ այստեղ: