«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի մասնակից երգչախմբերը օգոստոսի 2-ին Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում հանդիպել են Հայաստանի երգչախմբային արվեստի վարպետների հետ:
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆ. Դավիթ Ղազարյանը շնորհավորել է Սփյուռքից ժամանած երգչախմբերին` օգոստոսի 1-ին՝ Խմբերգային արվեստի օրերի բացմանն ունեցած փայլուն ելույթի համար և ուրախություն հայտնել, որ համերգը նվիրված էր ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյանին:
Աշխարհահռչակ խմբավարը Հովհաննես Չեքիջյանն էլ երիտասարդ երաժիշտներին պատմել է իր կյանքում ունեցած դժվարությունների մասին և խորհուրդ տվել երբեք չերկնչել խոչընդոտներից: