ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում պարարվեստի օրերի մասնակիցները՝ Լիպեցկի «Կռունկ», Կալուգայի «Տաշիր», Տուապսեի «Նարե» և «Արենի», Ախալքալաքի «Բարալեթ», Պսկովի «Կարոտ», Սոչիի «Նաիրի», Ռոստովի «Հայաստանի փայլեր» պարախմբերը, հուլիսի 6-ին կյուրընկալվեն Արմավիրի մարզում:  Ծրագրի մասնակիցները նախ կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև համերգային ծրագրով հանդես կգան Արմավիր քաղաքում:

 

ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո 2012 թվականից իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերի և գործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումը, համագործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման սատարումը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերումն ու համախմբումը: