ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակիցները հուլիսի 7-ին մեկնել են Արցախ: Ստեփանակերտում տեղի կունենա Քուվեյթի «Շաքե», Ախալքալաքի «Վաչիան», Կրասնոդարի «Արմավիր», Ուկրաինայի «Արմենիա», Սոչիի «Նաիրի», Պյատիգորսկի «Անի», Ռոստովի «Արփի» և Լիպեցկի «Կռունկ» պարախմբերի համերգը:


Հուլիսի 8-ին «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները կայցելեն Շուշիի եկեղեցի, կշրջագայեն Արցախ աշխարհում:ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո 2012 թվականից իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերի և գործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումը, համագործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը , համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարումը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերումն ու համախմբումը: