Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Էմմա Պետրոսյանի հանդես կգան համատեղ համերգով: Ինչպես տեղեկացնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, համերգը տեղի կունենա հուլիսի 10-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

 

Համերգին կհնչեն Մադաթ Ավանեսովի, Էմմա Պետրոսյանի, Ստեփան Լուսիկյանի, Մարինե Ալեսի և Նարինե Զարիֆյանի ստեղծագործությունները:Համերգի հատուկ հյուրն է կոմպոզիտոր, գործիքավորող Մադաթ Ավանեսովը: Միջոցառմանն աջակցում է Երևանի քաղաքապետարանը: