Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնը և անվանի դաշնակահար Վահագն Պապյանը հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊԵՆ-ից, համերգը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Համերգին մասնակցում է նաև 15-ամյա հայտնի ջութակահար Մոնե Հաթորին։ Ծրագրում կնչեն Յոհան Սեբաստիան Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի, լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար (մենակատարներ՝ Զախար Բրոն, Մոնե Հաթորի) Հենրիկ Վենյավսկիի Ջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Մոնե Հաթորի), Էդվարդ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Վահագն Պապյան) ստեղծագործությունները:
Որպես դիրիժոր հանդես կգա Սերգեյ Սմբատյանը: Համերգը նվիրվում է ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2014-2015 թթ. համերգաշրջանի սկիզբն ազդարարվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկով: Այն այս տարի ևս իր շուրջն է համախմբում բազմաթիվ անվանի և տաղանադավոր մենակատարների: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի