Երեկ Հանրային հեռուստաընկերությունը աննախադեպ համերգ էր կազմակերպել: Հանրայինի բակում՝ Նորքի բարձունքում, նոր եթերաշրջանի բացմանը և հեռուստաընկերության 57-ամյակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ ՝ «Համերգ Հանրայինում» խորագրով:
Համերգը վարում էին Աննա Ավանեսյանն ու Արմեն Ամիրյանը: Այս համերգը, հաղորդավարների փոխանմամբ, առաջինն ու վերջինը չի լինելու: «Հուսով ենք, որ հանրային համերգները կդառնան մի նոր, գեղեցիկ վանդույթ... Առաջին ալիքը նման է առաջին սիրուն, որից կարող ես հեռանալ, բայց մոռանալ՝ երբեք» - իր խոսքում նշեց հաղորավարուհի, Հանրային հեռուստաընկերության մամլո քարտուղար Աննա Ավանեսյանը:
Շարունակությունը` այստեղ: